17.06.2021   14:00
323

Թիմի ավագներին հարցրու, թող «Պրիվետ, Ռոբի» պատմությունը պատմեն


«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Քիչ առաջ ստացա տեղեկություններ, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ այնպիսի ուժ են գործադրել, որ հրատապ կերպով շտապ օգնության ծառայությանը կանչ է տրվել «Հայաստան» դաշինքի համակիրին պատճառված վնասի մասով: Իհարկե տղերքը բնավ չեն ճնշվել և այս օպերացիան ևս տապալվեց: Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել: Հասցեական եմ զգուշացնում` ապօրինության համար պատասխանատվության եք ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ»:

«ՉԻ». Պոտենցիալ դաշնակիցը կասեր՝ «Իյա՜, իրո՞ք»: Իսկապե՞ս այսպիսի վարքագիծ երբեք չէր դրսևորվել:

Արամ Վարդևանյանը համեմատաբար երիտասարդ է, գուցե չի հիշում, թե ինչ էր անում իր առաջնորդի ոստիկանությունը, օրինակ, 2004 թվականի ապրիլի 12-ին: Ինքն այդ ժամանակ 15 տարեկան է եղել, գուցե ծնողները չեն թողել, որ դուրս գա փողոց և ինֆորմացիոն բլոկադայի պայմաններում չի իմացել, թե ինչպես էր ոստիկանությունը Երևանի Բաղրամյան պողոտայում «Կոլցո» օպերացիա իրականացնում ցուցարարների նկատմամբ: Բայց կարող է դիմել հարազատ ցուցակի մեկ այլ ներկայացուցչի՝ Սայաթ Շիրինյանին. նա ազնիվ սպա է, մտերմիկ զրույցում կպատմի, թե ինչ արեցին խաղաղ ցուցարարների հետ:

Արամ Վարդևանյանը կարող է հարազատ ցուցակում հանգրվանած դաշնակցականներից հետաքրքրվել, թե ոստիկանությունը և անվտանգության աշխատակիցները ինչ կարող են անել շեֆին դուր գալու համար: Պողոս Պողոսյանի մասին կլսի առաջին ձեռքից:

Արամ Վարդևանյանը կարող է յութուբում փնտրել և գտնել, թե ինչ արեց շեֆի ոստիկանությունը 2007 թվականի հոկտեմբերի 23-ին ընդդիմության այն ներկայացուցիչների հետ, որոնք իրազեկման ակցիա էին անցկացնում: Եղեգնաձորում պատահածը մանկական խաղ կթվա:

Հ.Գ. Քոչարյանի բախտը բերել է, որ Վարդևանյանը իր ղեկավարման տարիներին երիտասարդ է եղել, այլապես այնպիսի աղմուկ կբարձրացներ, որ ստիպված կլինեին մի նոր «Պապլավոկ» իրականացնել:



 Պիտակներ

         Արամ Վարդևանյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված
































37-ի երկրպագուն
37-ի երկրպագուն
07.01.2021 / 6479