...

Թիթեռ նկարելու խմբակ հաճախելու հետևանքները

Թիթեռ նկարելու խմբակ հաճախելու հետևանքները

Ռուստամ Բադասյանը վաղ առավոտյան աչքալուսանք արեց. «Արդարադատության նախարարության կայքը այսօրվանից Ձեզ կներկայանա ամբողջովին նոր դիզայնով»:

«ՉԻ». Վերջ, ալելուիա, հարցերը լուծված են: Այդ անտեր դիզայնի բացակայության պատճառով էր այն վակխանալիան, որ տիրում էր արդարադատության համակարգում:

Իշխանության երրորդ տարում վերջապես հասկացան, թե ինչից էր պետք սկսել: Դատավորները և ընդհանրապես դատական համակարգը այլևս ստիպված կլինեն նորմալ աշխատել. չէ՞ որ նոր դիզայնը նրանց այլընտրանք չի թողնի:

Սա թող դաս լինի բոլոր տեսակի վայ վերլուծաբանների համար, ովքեր խնդիրը տեսնում էին վեթինգի և լյուստրացիայի բացակայության մեջ: Ինչ կոռուպցիայի դեմ պայքար, ինչ բարեվարքության նոր կանոններ, ապօրինի հարստացման բացահայտում. նոր դիզայնը դատավորներին կպարտադրի ճիշտ ուղին:

Հ.Գ. Իմիջիայլոց, պետք է փոխել նաև ԱԱԾ-ի, ՊՆ-ի և ոստիկանության դիզայնը: Թող իրենք էլ սկսեն նորմալ աշխատել:

Հ.Գ. 2 Անանուն աղբյուրները նշում են, որ դպրոցական հասակում Ռուստամ Բադասյանը թիթեռ նկարելու խմբակ է հաճախել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ