...

Տուտ պոմնյու, ա տուտ՝ նե պոմնյու

Տուտ պոմնյու, ա տուտ՝ նե պոմնյու

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իմ կողմից ստորագրելու հարցում շրջադարձային դեր է խաղացել Շուշիի անկումը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Դատելով Նիկոլ Փաշինյանի կցկտուր խոսքերից՝ նրա և Շուշիի անկման հարաբերությունները, այսպես ասենք, բավականին բարդ են եղել։ Նոյեմբերի 7-ին իրեն զեկուցել են, որ Շուշին ընկել է, հետո զեկուցել են, որ պատասխան քայլեր են ձեռնարկել, հետո զեկուցել են, որ Շուշիի մի մասը ետ են վերցրել․․․ Մի խոսքով՝ նոյեմբերի 9-ի դրությամբ իր ինֆորմացիան այն էր, որ Շուշիի մի մասը մեր վերահսկողության տակ է։ Բայց միևնույն է՝ թուղթը ստորագրել է։ Թեև ասում է, որ ստորագրելու հարցում շրջադարձային դեր է խաղացել հենց Շուշիի անկումը (որը, ըստ իր ունեցած ինֆորմացիայի, ստորագրման պահին դեռ չէր ընկել)։ Հետո, ասում է, հարձակվեցին կառավարության շենքի և իմ կեցավայրի վրա, «և երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»։

Հասկացա՞ք։ Ցուցարարներն այնպիսի դաժանությամբ են գողացել նրա «նոթբուքի զարյադըշնիկը», որ մարդը թաքնվել է բունկերում, ընդ որում՝ այնքան հիմնավորապես, որ անգամ հեռախոսո՛վ չեն կարողացել կապվել հետը և զեկուցել, որ Շուշիում ոչ մի հայ զինվոր չկա, ու ստիպված՝ դա արել են «1-2 օր հետո»։ Կամ էլ՝ խնդիրը ոչ թե կապի բացակայությունն է եղել, այլ Նիկոլ Փաշինյանի խիստ զբաղվածությունը։ Ասում են՝ այդ օրերին նա զբաղված է եղել Իջևանից ուղարկած թունդ, տնական վերլուծություններով։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ