ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու դեմքին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով Ալեն Սիմոնյանի վարքագիծը, ասել էր, որ ԱԺ նախագահը մարդ է:
Եզրակացություն 1. Հայաստանում յուրաքանչյուր ոք իրավունք ունի թքել ցանկացած քաղաքացու դեմքին, եթե մարդ է:
Եզրակացություն 2. Քաղաքացու դեմքին իրավունք չունեն թքել շները, կատուները, մողեսներն ու կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներ: