...

Ճաղատե պրոֆիլը քո

Ճաղատե պրոֆիլը քո

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, ասել է. «Վարդան Օսկանյանի հետ կապված ես հետաքրքիր պատկերացումներ ունեի: Ինքն այն ժամանակ դուրս էր գալիս ելույթ էր ունենում, այս կամ այն հարցին պատասխանում, բանակցությունների գնում, և ամեն անգամ, ի տարբերություն ինձ, որ ճաղատ եմ, ինքը առատ մազեր ունենալով, իրա մազերը միշտ խառնված էին իրար, սանրված չէր»:

«ՉԻ». Մենք երևի քավարանի միջով պիտի անցնենք, որ ժամանակին լուսահոգի Գալուստ Սահակյանի հասցեին կատակում էինք, ծիծաղում, հումորներ անում: Կարգին մարդ էր:

Էդ ավելի ուշ պարզվեց, երբ ասպարեզում հայտնվեցին Փաշինյանի ծաղրածուները: 

Օսկանյանը Արցախի հետ կապված ինչ-որ առաջարկներ է անում, իշխանական պատգամավորը նրա մազերից է խոսում: Թե բա խառնված է: Այսինքն, եթե մազերը խառնված են, ուրեմն Օսկանյանն արժանի չէ, որ նրա մասին խոսեն: 

Պալատական ծաղրածուներին հայտնենք, որ խառը մազերով ելույթ ունեցողների շարքերում նկատել ենք ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամպին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին, Ռուսաստանի նախկին ղեկավար Բորիս Ելցինին... 

Հետաքրքիր է, ի՞նչ էր ասելու Հովիկ Աղազարյանը, եթե նրանից մեկնաբանություն խնդրեին, օրինակ, Դոնալդ Թրամպի որևէ հայտարարության վերաբերյալ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   597 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ