...

Երթամ, հասնիմ զիմ Քյարամյան

Երթամ, հասնիմ զիմ Քյարամյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում հայտարարել է. «Ժամանակին «Երթամ, հասնիմ զիմ Կիլիկիա» երգը լսում, լացում էի, հետո հասկացա, որ Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ»:

«ՉԻ». Գիտեք, չէ՞, գոյություն ունի Դարվինի մրցանակ: Ամեն տարի դա շնորհում են ամենաանհեթեթ, արտառոց, երբեմն զվարճալի հանգամանքներում մահացած մարդկանց: 

Կարծում ենք, ժամանակն է, որ նման մի մրցանակ էլ մեզ մոտ ստեղծվի, որը կշնորհվի ամենաանհեթեթ, արտառոց մտքերի հեղինակներին: 

Հովիկ Աղազարյանին միանգամից կարելի էր ցմահ այդ մրցանակը տալ: Իրեն հավասարը չունի... չնայած, բազմաթիվ քպ-ականներ կարող է համաձայն չլինեն մեր տեսակետի հետ: Ու ճիշտ էլ կանեն, որ չհամաձայնվեն: 

Բայց թող շատ չնեղվեն, վերջը, Հովիկ Աղազարյանը ժամանակին շատ է աղի արտասուք թափել: Հիմա ստիպված երգում է «Երթամ, հասնիմ զիմ Քյարամյան»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   249 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ