...

Ցավդ էլ տանենք

Ցավդ էլ տանենք

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր մանդատը վայր դնելու լուրերին, ասել է. «ՔՊ վարչությունը չի կարող ասել՝ մանդատդ վայր դիր: Վարչությունը կարող է ինձ դիմի, ասի՝ պարոն Աղազարյան, հորդորում ենք, Ձեր մանդատը վայր դրեք։ Նման հորդոր եթե լինի, այդ ժամանակ կխոսենք»:

«ՉԻ». Ասում ես, էլի: Ո՞նց մինչև հիմա մարդիկ չեն ֆայմել քաղաքական պայքարում հակառակորդներից ազատվելու համար կիրառել հորդորի մեթոդը:

Մինչև հիմա մարդիկ, ցուցարարները, ընդդիմությունը, միտինգների, ակցիաների ժամանակ պահանջում էին սրա-նրա հրաժարականը: Արդյունքը զրո էր: 

Գոռում էին, փողոցներ էին փակում, ոստիկանների հետ կռիվ տալիս, մեկուսարաններում հայտնվում, բայց ի՞նչ... ոչ ոք հրաժարական չէր տալիս:

Իսկ պատճառն այն էր, որ պահանջում էին հրաժարական: Մինչդեռ պետք է խնդրել, աղաչել, հորդորել:

Այ, քանի տարի է, Փաշինյանը պահանջում էր, որ, օրինակ, Վահե Ղազարյանը հրաժարական տար: Չէր տալիս, բայց հենց խնդրեց, վայրկենական տվեց: Ու այդպես մի օրվա մեջ ում խնդրեց հրաժարական տալ, բոլորն էլ տվեցին: 100 տոկոսանոց աշխատող մեթոդ է: 

Հիմա Հովիկ Աղազարյանը, հաշվեք, արդեն մանդատ չունի: Էսօր-էգուց կկանչեն ՔՊ, կասեն՝ ցավդ տանենք, մեռնենք ջանիդ, դու մեր ախպերն ես, ջիգյար, որ շատ խնդրենք, ընկերական հորդորենք, կարող ա՞ հրաժարական տաս: Ի՞նչ պիտի անի ՔՊ-ի նախկին դաշնակը. ճար չունի, ո՞ւմ այդպես խնդրեն, որ մանդատը վայր չդնի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   374 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ