...

Ճգնաժամ, որը երազում են

Ճգնաժամ, որը երազում են

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է այս վիճակից դուրս գալու հնարավոր սցենարների մասին, որոնցից հիմնական խնդիրը հանրային համերաշխության ժամանակավոր կառավարություն ստեղծելն է, շատ կոնկրետ անցումային ծրագրով:

«Խորհրդարանի երկու ֆրակցիաները` «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը», եթե միասնական կերպով գործեն, ապա հնարավոր կլինի հեռացնել Փաշինյանին: Պետք է գործող վարչապետի հեռացման պահանջ դնեն, հակառակ դեպքում՝ հայտարարեն, որ վայր կդնեն մանդատները՝ դրանով ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ: Ակնհայտ է, որ եթե այդ ֆրակցիաները միասնական ու հաստատակամ գործեն, այս դեպքում նրանց կմիանան նաև «Իմ Քայլ»-ից պատգամավորներ»:

«ՉԻ». Իմիջիայլոց, այնպես չէ, որ սա անհավանական սցենար է: Ու հիմնական խնդիրն այստեղ ոչ թե «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն են, որոնք խիստ ցածր մակարդակի և պոպուլիստական քաղաքականություն են իրականացնում ու հանրային վստահություն չեն վայելում, այլ հենց «Իմ քայլը» դաշինքը, որի շատ պատգամավորներ խորհրդարանի ձևավորման առաջին իսկ օրվանից ավելի շատ իշխանությունների դեմ են աշխատում: Եվ եթե իսկապես ինչ-որ խնդիր առաջանա, հաստատ թռնող են:

Բայց քոչարյանասերժական ուժերի նպատակը ոչ թե երկիրը «այս վիճակից» հանելն է, այլ ճիշտ հակառակը՝ երկիրը հնարավորինս ճգնաժամի մեջ գցելը: Դե, եթե այս ուժերի պարագլուխները ժամանակին իշխանությունը պահպանելու համար Արցախի սահմաններն էին դատարկում, զորքերը բերում Երևան, ապա իրենք թքած ունեն երկրի վիճակի վրա, իրենց համար կարևորը իրենց վիճակն է: Ու Ստեփան Դանիելյանը, ըստ էության, իրենց երազանքն է ներկայացնում. ինչպես անել, որ Հայաստանը ճգնաժամի մեջ հայտնվի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   974 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ