...

Ճիշտն ասեք, Ռուսաստանի հայեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք

Ճիշտն ասեք, Ռուսաստանի հայեր ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք

«Ռուսաստանի հայերն ասել են, որ Նիկոլին փոխելու դեպքում իրենք մեծ ներդրումներ կարող են անել ՀՀ-ում»,- Արարատ քաղաքում հայտարարել է Վազգեն Մանուկյանը:

«ՉԻ». Գերմանիայի հայերն էլ ասել են, որ ընդդիմության թեկնածուի լռելու դեպքում իրենք մեծ ներդրումներ կանեն, իսկ ամերիկահայերը դեմ են Ռոբերտ Քոչարյանին և պնդում են, որ  անգամ մեկ ցենտի ներդրում չեն անի, քանի դեռ նա չի վերադարձել բանտ:

Վազգեն Մանուկյանին թվում է, թե եթե ինքը մառազմի մեջ է, ուրեմն նույն վիճակում է նաև ժողովուրդը:

17-ի, թե 15-ի թեկնածուն մոռանում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 2.5 տարի է, ինչ վարչապետ է: Հետաքրքիր է, եթե Ռուսաստանի հայերը Հայաստանում ներդրումները կապում են Փաշինյանի հետ, ապա ինչո՞ւ դա չէին անում մինչև նրա իշխանության հասնելը: Թե՞ Սերժ Սարգսյանն էլ էր խանգարում հայ-ռուսական հարաբերություններին: Միակ ներդրումը, որ արեցին՝ Կարեն Կարապետյանին Հայաստան ուղարկելն էր:

Ամենայն հավանականությամբ Ռուսաստանի հայեր ասելով՝ Մանուկյանը նկատի ունի Քոչարյանին: Վերջինս երևի խոստացել է, որ Փաշինյանի տապալման դեպքում Ռուսաստանի իր ակտիվների մի մասը հետ կբերի Հայաստան: Ասենք «Սիստեմայի» բալանսից կհանի և Մանուկյանի ազիզ խաթր կներդնի Հայաստանում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   718 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ