...

Ճիշտը տանկերն են ու ավտոմատները

Ճիշտը տանկերն են ու ավտոմատները

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս իշխանությունն իրոք օրինական է, որովհետև ոչ ոք կասկածի տակ չի դրել ընտրությունների օրինական լինելը, սակայն «լեգիտիմ» լինելը բոլորովին այլ բան է նշանակում, ու այստեղ հարցեր կան։

Օրինակ, ոչ օրինական իշխանությունը կարող է որոշ ժամանակ անց իրեն այնպես դրսևորել, որ ժողովրդի մեծամասնությունը սկսի կառավարությանը հավանություն տալ, այսինքն այդ իշխանությունն ունենա բարձր լեգիտիմության աստիճան, և հակառակը, օրինական իշխանությունը կարող է իրեն այնպես վատ դրսևորել, որ որոշ ժամանակ անց հանրության մեծամասնությունը հիասթափվի ու այլևս չվստահի, այսինքն այդ իշխանության լեգիտիմության աստիճանը դառնա շատ ցածր»:

«ՉԻ». Անունով էլ քաղաքագետ է: Ահա այսպես, տարիներ շարունակ մեր քաղաքագիտական ոլորտը լցված է եղել անգրագետ, կոմֆորմիստ, ցանկություններն իրականության տեղ դնող դիլետանտներով:

Այսինքն, եթե իշխանությունները ձևավորված են ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում, դա դեռ չի նշանակում, որ կարող են լեգիտիմ լինել:

Այ, ուրիշ բան, որ տանկերով իշխանություն զավթեն, անզեն ժողովրդի վրա կրակեն, մարդկանց սպանդ կազմակերպեն, հարյուրավոր մարդկանց բանտը լցնեն, ընտրությունների արդյունքները կեղծեն.... հետո՞ ինչ, մարդ ես, կարող է այդ իշխանությունները սկսեն լավ-լավ բաներ անել, խելոք աշխատեն, ժողովուրդն ասի՝ արա, հա, էլի, փաստորեն, կարգին լեգիտիմ իշխանություն է, ուրեմն, իզուր չէր մարդկանց սպանում ու ընտրությունները կեղծում: Դե ոչինչ, անցած լինի: 

Հատուկ իրեն քաղաքագետ համարող այս անձնավորության համար բացատրենք «լեգիտիմ» բառի կամ տերմինի իմաստը: Լատիներենից թարգմանաբար նշանակում է օրինական, իսկ միջազգային հարաբերություններում այս տերմինը նշանակում է «ժողովրդի և իշխանության համաձայնություն»: Իսկ այդ համաձայնությունը կայանում է բացառապես ընտրությունների, ոչ թե տանկերի միջոցով:

Բայց հետաքրքիր է՝ սրանց որտե՞ղ են բուծել, ո՞վ է սրանց դիպլոմ տվել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   978 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ