...

Ճիշտը տնային կալանքն է

Ճիշտը տնային կալանքն է

Այս տարվա գարնանը Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց Ձոր կատարած այցի ժամանակ նրա վրա հովանոց շպրտած 47-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում։

Եթե հավատալու լինենք Հայաստանում վերջերս անցկացված սոցիոլոգիական հետազոտության տվյալներին՝ ՀՀ ազգաբնակչության 74 տոկոսը կողմ կլինի, որ այդ կնոջն ազատազրկեն 2-5 տարի ժամկետով, ընդ որում 14 տոկոսը կողմ կլինի, որովհետև նա իրենց պաշտելի վարչապետի ուղղությամբ «զոնտիկ» է շպրտել, իսկ մոտ 60 տոկոսը՝ որովհետև «փուստ» է շպրտել, և, ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, «դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը, Ն․ Ասատրյանից անկախ հանգամանքներով, չի իրագործվել, և դիտավորյալ նետված անձրևանոցը չի դիպել ՀՀ վարչապետին ու նրան ֆիզիկական վնաս չի պատճառել»։ 

Ամեն դեպքում՝ քանի որ Նիկոլ Փաշինյանն իր «խաղաղության դարաշրջանը» դեռ չի բացել, Բերձորից բռնությամբ տեղահանված բազմազավակ տիկինն էլ չի փոխել իր վերաբերմունքը նրա նկատմամբ, մենք կառաջարկեինք միջանկյալ տարբերակ․ հարգարժան տիկնոջը ոչ թե ազատազրկել, այլ սահմանել տնային կալանք՝ նախապես տունը կահավորելով այնպես, որ նա հովանոցի դիպուկ նետման կանոնավոր մարզումների հնարավորություն ունենա։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ