...

Վախեցածը

Վախեցածը

«Քաղաքացիները, գործարարները շարունակում են վախենալ իշխանություններից»,- Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«ՉԻ». Բացի Լուսավոր Հայաստան կառուցելու բիզնես պրոյեկտից, կա էլի հանգամանք, որը կապում է Միքայել Մինասյանին և Էդմոն Մարուքյանին: Նրանք ունեն միևնույն հոբբին. ազատ ժամանակ սիրում են ընթերցել նախկին ընդդիմադիրների տեքստերը և նոր պայմաններում դրանք ներկայացնել սեփական մատուցմամբ:

Ի՞նչ վախի մասին կարող է խոսք գնալ այսօրվա Հայաստանում: Խոշոր գործարարներ, որոնք զբաղվում են արտահանմամբ և ներմուծմամբ, տիրապետում են ոլորտների, որոնք ունեն գրեթե մենաշնորհային դիրք, բացահայտ հակադրվում և երբեմն վիրավորում են իշխանություններին և դրանից հետո ոչ միայն չեն հայտնվում բանտում, այլ նաև ոչինչ չի սպառնում նրանց բիզնեսին:

Ֆլեշի Բարսեղը ասում է, որ իշխանությունը թատրոն է բեմադրում, Նեմեց Ռուբոն կոշիկներն է փորձում մաքրել ոստիկանների վրա, իսկ Դերժավայի Արկադին աշխատողներին է քշում՝ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի պիկետի: 

Քաղաքացիների վախենալու մասին բարձրաձայնումներն ընդհանրապես ֆանտաստիկայի ոլորտից են:

Էդմոն Մարուքյանը վերջնականապես պետք է հասկանա, որ առանձնապես լուրջ համբավ չունի և իմաստ չունի այն ավելի անլրջացնել այսպիսի գնահատականներով:

Հայաստանում շատ քիչ վախեցողներ են մնացել: Օրինակ, կան մարդիկ, որոնց նախկին իշխանությունները ժամանակին նշանակել են կուսակցապետեր՝ նրանց հագով ստեղծելով կուսակցություններ: Եվ հիմա կուսակցապետերը վախենում են, որ եթե չծառայեն նախկին տերերին, անընդհատ չփնտրեն երրորդ ճանապարհ, կարող է մնան կոմպրոմատների կատոկի տակ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3268 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ