...

Վազիր դատարան

Վազիր դատարան

«Իշխանությունը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ համախմբված է՝ կիսատ թողած գործերը շարունակում են»,- Faktor.am-ի հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

«ՉԻ». Փաստորեն Մարուքյանն օգտվում է այն հանգամանքից, որ իշխանությունները լուրջ չեն ընդունում իրեն և դատի չեն տալիս նման վիրավորանքների ու զրպարտության համար: Կամ էլ պարապ չեն:

Իսկ այ ինքը և յուր կուսակիցները դատի են տալիս, երբ քաղաքական գործիչները և լրատվամիջոցները վերահաստատում են տարիներ շարունակ շրջանառվող լուրերը, որ Մարուքյանը փեսա Միշիկի պրոյեկտն է:

Մինչ այս պահը, Մարուքյանը չի կարող նշել գեթ մեկ կարևոր հարց, որ ինքը դեմ է գնացել Սերժ Սարգսյանին:

Հանկարծ մտքով չանցնի որպես փաստ նշել 2018 թվականի ապրիլի ԱԺ ելույթը: Չար, շատ չար լեզուները պնդում են, որ այդ ելույթը գրվել է նույն Սարգսյանի աշխատակազմում:

Փաստորեն, գոնե մեկ տարի Քոչարյանին կալանավորելը, Սերժ Սարգսյանին կոռուպցիայի մեջ մեղադրելը, ամբողջ ընտանիքին խայտառակ անելը Սերժի հետ համագործակցություն է, իսկ իր հետագծի վերաբերյալ կասկածներ արտահայտելը՝ դատական հայցի առիթ:

Ահա այսպիսի շատ հետաքրքիր տրամաբանություն ունի Չպրոյեկտ Մարուքյանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1266 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ