...

Վիրուսոլոգը կրկին դարձավ դիվանագետ

Վիրուսոլոգը կրկին դարձավ դիվանագետ

Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայաստանի պետությունը ղեկավարող այս մարդը տեղյա՞կ է, որ Լիբանանի իր պաշտոնակիցն ու առաջնորդը ոչ թե Արամ Ա կաթողիկոսն է, այլ՝ Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը՞:

Լավ է, որ զանգահարել է Վեհափառին, բայց ո՞վ է զանգելու և ցավակցելու Լիբանանի նախագահին: Վերջապես Բեյրութում բնակվող հայերը լիբանանցիներ են և չի կարելի ազգային սկզբունքով կիսել ցավը: Դա ոչ միայն տգեղ է նայվում և անարդար է, այլև` վիրավորական է Լիբանանի պետության և ղեկավարության համար»:

«ՉԻ». Լիբանանում տեղի է ունեցել նախադեպը չունեցող պայթյուն: Բեյրութի կեսը ավերակների մեջ է: Զոհերի թիվն անցնում է մի քանի տասնյակից, վիրավորները մի քանի հազար են: Պայթյունից անմիջապես հետո վարչապետը զանգահարում է կաթողիկոսին: Բայց կրկին քաղաքագետ դարձած նախկին վիրուսոլոգը գտել է պատճառ, որ մանիպուլյացիաների միջոցով իր դժգոհությունն արտահայտի Փաշինյանից:

Այսինքն՝ Լիբանանի նախագահը այդ օրհասական պահին բան ու գործ չուներ և պետք է հեռախոսային զրիցներ աներ այլ երկրների ղեկավարների հետ, երկրներ, որոնք անմիջական ազդեցություն չունեն տարածաշրջանի և Լիբանանի վրա: Թե Մարտիրոսյանին թվում է՝ Հայաստանը մեծ յոթնյակի երկիր է, և Աունը ամեն դեպքում պարտավորված կլիներ խոսել Հայաստանի ղեկավարի հետ:

Առիթ-անառիթ քննադատելու պլանն էլ բերում է այս որակի քննադատության: Վաղն էլ քննադատելու է, թե եթե դուխով եք, ինչո՞ւ չզանգահարեցիք Իսրայելի վարչապետին և չհարցրեցիք՝ կարո՞ղ է դուք եք պայթեցրել: Օրվա երկրորդ կեսին էլ մի մեծ վերլուծություն կգրի, որտեղ կհիմնավորի, թե հայկական դիվանագիտության հերթական ձախողումն էր, որ չկարողացավ պայթյունի պատասխանատվությունը դնել Թուրքիայի վրա:

Եվ ի վերջո, ստատուս գրելուց առաջ լավ կաներ օգտվեր Վիքիպեդիայից և ճշտեր՝ Լիբանանը, ինչպես Հայաստանը խորհրդարանական պետություն է, և Փաշինյանի պաշտոնակիցը այդ երկրի վարչապետ Հասան Դիաբն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2804 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ