«Մենք ոչ մեկին չենք խաբել, դեռ 2018 թվականին ենք հեղինակել Ընտրական օրենսգրքի այս փոփոխությունները, ըստ որի՝ վերացվում է ռեյտինգային համակարգը»:
Սա Ալեն Սիմոնյանի հակադարձումն է Էդմոն Մարուքյանի պնդմանը, թե իշխանությունը փորձում է խաբել և անակնկալներ մատուցել ընդդիմությանը:
«ՉԻ». Սա նույնն է, թե մեկը 3 տարի չվերադարձնի պարտքը, բայց հայտարարի, որ չի խաբել պարտատիրոջը:
Էդմոն Մարուքյանին չեք խաբել, ինչ անում եք, իրար հետ եք անում: Խաբել եք հասարակությանը, քանի որ 2 տարի 4 ամիս ժամանակ եք ունեցել, բայց չեք իրականացրել քաղաքական բարեփոխումների ամենաառաջին քայլը՝ չեք վերացրել թաղային հեղինակությունների մասնակցությունը ընտրություններին:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պահածո՞ էին, որ փակել էիք, բայց չէիք բացում, քանի ուտելու այլ բաներ ունեիք: Նպատակադրված խաբել եք, քանզի առաջինը բանը, որ պետք է անեիք, նոր Ընտրական օրենսգիրք ընդունելն էր, որպեսզի բացառվեր օլիգարխների ու թաղային հեղինակությունների՝ այս կամ այն իշխանության գիրկը թռնելու պրակտիկան: Ընտրական օրենսգիրքը պետք էր ընդունել, որպեսզի վերանար վերոհիշյալ տարրերի՝ քաղաքական ծառայություններ մատուցելու օբյեկտը:
Սահմանադրական դատարանի 3 դատավոր փոխելու կամ ավելի վատ՝ խաղատների մասին օրենքի շրջանակներում ինչ-ինչ շահեր սպասարկելու փոխարեն պետք է փոխեիք Ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը: Վերջինի դեպքում գրեիք այնպիսի օրենք, որ ամեն գյուղապետ չկարողանար կուսակցություն ստեղծել և իրեն փրկիչ երևակայել:
Բայց այդ ամենը չարեցիք, որովհետև կանխատեսում էիք, որ մի օր Սերժ Սարգսյանի թողած օրենսդրական ժառանգությունը պետք կգա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: