«Այս իշխանությունը տանիք չէ, ինքն ավելի շատ խնդիր է, քան տանիք մեր նման մարդկանց համար, որոնք ունեն հնարավորություններ ու կառույցներ»,- հայտարարել է իմքայլական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունևորների համար պրոբլեմ է։ Թե ինչու՝ պրն Սուքիասյանը չի մանրամասնում, բայց տարբերակներն ընդամենը երկուսն են․ կամ ունևորներին ժամանակ առ ժամանակ «հորդորում են» խիստ որոշակի հիմնադրամների միջոցով անանուն բարեգործությամբ զբաղվել, կամ էլ թույլ չեն տալիս կոռումպացվել, հարկեր թաքցնել և այլն, ու այդպիսով պրոբլեմներ են ստեղծում Խաչատուր Սուքիասյանի նման սաստիկ բարեխիղճ գործարարների համար։ Բայց քանի որ պրն Սուքիասյանը ոչ միայն սաստիկ բարեխիղճ է, այլև չափազանց հայրենասեր, իր անձնական շահը ստորադասելով՝ մաս է կազմել այն «քաղաքական թիմին», որն իր համար տեղով մեկ պրոբլեմ է։
Իսկ նախկին հանցավորների ժամանակ այդպես չէր․ պրն Սուքիասյանն իշխանությունների հետ ընդամենը ՍԻԼի-բիլի էր անում։