Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Մասիսի «խելացի անասնագոմերից» մեկում և տեղում ծանոթացել կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագրի ընթացքին։
Այցի ողջ ընթացքում անասնագոմում մեղմ երաժշտություն է հնչել, և Նիկոլ Փաշինյանն ի վերջո հետաքրքրվել է՝ «կովերի համար ա՞ էս դասական երաժշտությունը»։ Դրական պատասխան ստանալով՝ վարչապետին ուղեկցող պատվիրակության անդամները սկսել են ավելի ուշադիր լսել երաժշտությունը և նույնիսկ ռիթմիկ շարժումներ անել։
Իսկ ընդհանուր առմամբ՝ այցը կարելի է հաջողված համարել։ Ավելին՝ այն կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, որովհետև եթե «խելացի անասնագոմ» ձևակերպումը ճիշտ է, ապա սա կարող է լինել առաջին դեպքը, երբ շինությունն իր ինտելեկտուալ մակարդակով ակնհայտորեն գերազանցել է այցելուներին։
Հ․ Գ․ Սովորաբար «գյուղատնտեսական թեմաներով» մարզային այցերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղում համտեսում է արտադրանքը (օրինակ՝ հենց ճյուղից կեռաս ուտելով)։ Այս անգամ, սակայն, կաթնամսատու կովերը չեն տուժել։ Համենայն դեպս՝ վարչապետի հեռանալուց հետո կովերի վրա ատամների հետքեր չեն հայտնաբերվել։