...

Խելացի Լենան

Խելացի Լենան

«Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշման հետ կապված որևէ խնդիր չենք տեսնում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

«ՉԻ». Իշխանության առանցքային դեմքերից մեկի խոստովանությունը և ազնվությունը միանշանակ պետք է ողջունել: Ի տարբերություն իր շատ գործընկերների, որոնք այսօր իբր վրդովված են ՍԴ դատավորների կայացրած որոշումից, տիկին Նազարյանը բացեիբաց ասում է՝ մենք խնդիր չենք տեսնում:

Սա շատ պարզ բացատրություն ունի. Լենա Նազարյանը, ի տարբերություն իր գործընկերների, խելացի է: Ինքը գիտի, որ եթե ասի՝ խնդիրներ են տեսնում, ապա լրագրողը կտա հաջորդ հարցը՝ իսկ չե՞ք հուշի, թե ում տիտանական ջանքերով ունենք այն ՍԴ-ն, որն ունենք այսօր: Լրագրողը կհարցնի, չէ՞, թե հատկապես ում պայծառ գլխում ծնվեց միտքը, որ Թունյանին ու Գյուլամիրյանին պետք է փոխել Վաղարշյանով ու Խունդկարյանով: Եթե Թովմասյանի դատարանը կայացներ այս որոշումը, գոնե կբողոքեիք ձեր բախտից, որ կովիդի պատճառով չկարողացաք փոխել ՍԴ կազմը, իսկ հիմա զրկվեցիք անգամ այդ հնարավորությունից:

Այնպես որ, շատ ճիշտ է Լենա Նազարյանը. չենք տեսնում խնդիր, ու վերջ: Պարզապես չտեսնելով խնդիրը՝ իմացեք, որ զրկվեցիք ձեր միակ դեռ կենդանության նշաններ ցույց տվող կռվանից: Իբր խնդիրներ տեսնում էիք, որ Քոչարյանը ազատության մեջ է և պատասխանատվության չի ենթարկվել, հիմա ամեն ինչ ընկավ տեղը. դուք խնդիր չունեք, բայց նաև որևէ ձեռքբերում չունեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   972 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ