...

Խոցված աներձագը

Խոցված աներձագը

«Կաթողիկոսը պաշտպանել է ամենախոցելի կալանավորին»:  

Մտքի հեղինակը իրավապաշտպան, համատեղության կարգով Վազգեն Մանուկյանի աներձագ Վահան Իշխանյանն է:

«ՉԻ». Արդեն կարելի է հստակ ասել՝ իդիոտիզմը վարակիչ հիվանդություն է, և եթե ժամանակին առաջին վարակվածին՝ «Վերնատան» շեֆին մեկուսացնեին, ապա չէր վարակի խնամիներին: 

Տեսնես ինչպե՞ս է եզրակացրել, որ Քոչարյանը ամենախոցելի կալանավորն է: Հազարավոր կալանավորներ չունեն գեթ մեկ փաստաբան: «Խոցելին» ունի մի քանի տասնյակ: Հազարավոր կալանավորվածների վերաբերյալ դատարանները չեն թողնում մեկ միջնորդությունից ավել անել: «Խոցելիի» համար արվել են արդեն մոտ հարյուր միջնորդություններ: Հազարավոր կալանավորներ բավարարվում են բանտի սնունդով: Իսկ «խոցելիի» կողմնակիցները անցյալ տարի տիեզերական աղմուկ բարձրացրին, որ Քոչարյանը ստիպված մի քանի օր պետք է բավարարվի նույն այդ սնունդով և չստանա դելիկատեսային հանձնունքներ: Հազարավոր կալանավորվածների չեն տրամադրվում բժշկական այն ծառայությունները, որ տրամադրվում են «խոցելիին»:

Իրականում, Կաթողիկոսը չի պաշտպանել ամենախոցելի կալանավորին: Կաթողիկոսը պաշտպանել է ինքն իրեն, քանի որ հակառակ պարագայում նա կդառնար խոցելի կոմպրոմատների տեղատարափի ներքո: Պաշտպանելով Քոչարյանին՝ Կաթողիկոսը փորձել է կանխել այդ կոմպրոմատների հրապարակումը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1883 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ