...

Խորենացին հիշո՞ւմ ես

Խորենացին հիշո՞ւմ ես

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Արցախի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018-ի դրությամբ. «Պետք էր արձանագրել, որ այդ տարածքը, ինչքան կարգավորվում է ԼՂ-ի կողմից, այդքան էլ՝ Ադրբեջանի կողմից, սրա արդյունքով ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում։ ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգում։ Նույնիսկ այս ամենն անելուց հետո պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»:

«ՉԻ». Մի րոպե, էս էն նույն Փաշինյանն է, որը 2016-ին Խորենացի փողոցում ճվճվում էր, թե Արցախի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին առկա առաջարկը դավաճանություն է, քանի որ փոխզիջումներ է ենթադրում: 

Ինքն էր ասում. Սերժը դավաճան է, Լևոնն էլ հետը, որովհետև Լավրովի պլանին դեմ չեն, որովհետև այն ընդունելը կապիտուլյացիա է, ոնց թե խաղաղության դիմաց հողեր տանք... Ինքն էր ասում: 

Այ, ինքն ու իր պես ասողներն են Արցախի հարցը փակուղի մտցրել: Հակամարտության կարգավորման կոնկրետ փաթեթ է եղել, որին ինքը դեմ է եղել, ոչմիթիզական խաղացել, ոչմիթիզականի դափնիներով էլ իշխանության եկել: Եկել է, աղետները բերել, թե բա, արդեն փակուղի էր մտել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ