...

Խորհրդարանական մտքի գոհարներ

Խորհրդարանական մտքի գոհարներ

1. Վլադիմիր Վարդանյան, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Այսօր շրջանառության մեջ է դրվել իմ և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Արարատ Միրզոյանի, Լիլիթ Մակունցի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի և Թագուհի Ղազարյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում ենք՝ քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը (https://www.aravot.am/2020/04/23/1107815/):
 

Հարց. Իսկ ինչպե՞ս պետք է վարվել ցեղասպանության անուղղակի և ոչ հրապարակային հրահրման պարագայում։

***

2. Արարատ Միրզոյան, ԱԺ նախագահ

Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված այս ոճիրը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ կատարված հանցագործություն էր: Վստահ եմ, որ ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսումը, ճանաչումը և արդարացի հատուցումը չունի որևէ այլընտրանք (https://hraparak.am/post/c8cb3893064f72242363abacdd5315fa

Հարց. Ինչպե՞ս թե չունի. այլընտրանքը առերեսման, ճանաչման և արդարացի հատուցման մերժումն է։
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1536 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ