...

Խորհրդարանը կարող է դառնալ երրորդ օջախը

Խորհրդարանը կարող է դառնալ երրորդ օջախը

Այսօր ԱԺ-ը կշարունակի արտահերթ նստաշրջանը: Օրակարգում է Քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը:

Բայց էականը դա չէ: Էականը այն է, որ 132 պատգամավորները, նրանց նույնքան օգնականները և ԱԺ 700 հոգանոց աշխատակազմը գնալու են աշխատանքի և ստիպված շփվելու են միմյանց հետ:

Պարզվեց՝ դասերը հնարավոր է օնլայն անել, Ուկրաինայի խորհրդարանը անցել է օնլայն ռեժիմով աշխատանքի, բայց մերոնց մտքով չի անցել, որ կարելի է նույնը անել:

Այսինքն 1000-ից ավելի մարդ գնալու է աշխատանքի, նրանց մի մասը տրանսպորտով, մի քանի ժամ շփվելու են իրար հետ, որպեսզի հասկանան՝ միջազգային լրատվությունը թարգմանելը և ներկայացնելը խուճապ առաջացնում է, թե՞ ոչ:

Խորհրդարանը իր այս գործելաոճով կարող է դառնալ վարակի նոր օջախ՝ անցնելով Էջմիածնի հայտնի նշանադրությանը և Շենգավիթի նույնքան հայտնի, բայց խնամքով չգաղտնազերծվող արտադրամասին:

Սփոփիչ միակ հանգամանքն այն է, որ ԱԺ-ի պատգամավորների մեծամասնությունը երիտասարդ է:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1111 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ