«Ուրեմն, Բաբկեն, եթե որևէ մեկը, այդ թվում վարչապետը, ապօրինի տիրապետում է կոնկրետ անձանց ավանդների մասին տեղեկության, ապա վստահաբար պնդում եմ, որ գործ ունենք բանկային գաղտնիքը պաշտպանված չլինելու հետ: Ես այն մարդկանցից մեկն եմ, որ ունեմ այդպիսի կարծիք, ավելին, ես համոզված եմ դրանում:
Իսկ դու, Բաբկեն, ՍՐԻԿԱ ես նախ այն պատճառով, որ քեզ թույլ ես տալիս սրիկայաբար վիրավորել մարդկանց, հետո ՍՐԻԿԱ ես այն պատճառով, որ ստորաբար փորձում ես մարդկանց մոլորեցնել, իսկ վերջում` ՍՐԻԿԱ ես այն պարզ պատճառով, որ շատ արագ խեղվեցիր ու դարձար ատելություն գեներացնող»:
Գրառման հեղինակը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն է:
«ՉԻ». Ահա այսպիսի «կադրեր» է հավաքել իր տանիքի տակ Վանեցյանի «Հայրենիք» ՍՊԸ-ն: Ցանկացած առիթ օգտագործել մանիպուլյացիայի նոր հորիզոններ նվաճելու համար:
Իրեն իրավաբանության գուրու հայտարարած Բաբայանը, որ ներկայումս մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և Հրայր Թովմասյանի օգտին պաշտոնական կեղծիք կատարելու մեջ, մեղադրում է մեկ ուրիշին բանկային գաղտնիքին ապօրինի տիրապետելու մեջ:
Իսկ մանիպուլյացիան այն է, որ երբ վարչապետն ասում է՝ կոմունալ վճարների փոխհատուցման մասով օգնություն են ստացել նաև նրանք, ովքեր բանկերում ունեն միլիոնավոր դրամների ավանդներ, նկատի ունի նախկին և ներկա պաշտոնյաների, որոնց միլիոնավոր դրամների մասին տեղեկությունը կարելի է ստանալ ընդամենը բաց աղբյուրներում ծանոթանալով նրանց հայտարարագրերին: Այսինքն՝ որևէ ապօրինություն պետք չէ անել:
Բայց կա մեկը, որին ամեն դեպքում կարելի է անվանել սրիկա: Օրինակ՝ 2018 թվականի ամռանը պարզ դարձավ, որ իշխանությունը տիրապետում է ինֆորմացիայի՝ Սաշիկ Սարգսյանը հայաստանյան բանկերից մեկում ունի 30 միլիոն դոլար: Նկատենք, որ այդ պահին Սերժ Սարգսյանի եղբայրն արդեն վաղուց պաշտոնյա չէր և հայտարարագիր չէր լրացնում:
Թերևս դա հնարավոր չէր իմանալ առանց հատուկ ծառայությունների գործուն աջակցության: Իսկ ո՞վ էր այդ ժամանակ ԱԱԾ պետը: Իհարկե Բաբայանի ներկայիս շեֆ Վանեցյանը: Այնպես որ, մանիպուլյացիան Բաբայանի փեշակն է, բայց պետք է զգույշ լինի՝ չոգևորվի և շեֆին սրիկա անվանի: