...

Զորք են մտցրել խորհրդարան

Զորք են մտցրել խորհրդարան

8-րդ գումարման ԱԺ-ում խիստ սահմանափակումներ են մտցվել լրագրողների համար: Լրագրողների տեղաշարժը հսկվում է Պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից, նրանց չի թույլատրվում այցելել պատգամավորների աշխատասենյակներ, միջանցքներում տեսանկարահանումներ անել:

«ՉԻ». Սա իսկապես աննախադեպ է: Այնքան, որ իշխանությունները կարող են դրանով հպարտանալ: Վերջին 30 տարում այսպիսի սահմանափակումներ երբեք չեն եղել: Այո, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո խորհրդարանի անվտանգության պահպանումը խստացվեց: Լրագրողներին ԱԺ տարածք մտնելիս ստուգում էին, նրանց պայուսակների պարունակությունն էին զննում: Սա հասկանալի է:

Բայց որ լրագրողների տեղաշարժն ու գործունեությունը հենց խորհրդարանի շենքում են արդեն սահմանափակում, այսպիսի բան երևի միայն մեր սիրելի Մոզամբիկում կարող է լինել: Հիմա Ազգային Ժողովում ոստիկաններ, ՊՊԾ ծառայողներ, ԱԱԾ ծառայողներ ավելի շատ կան, քան լրագրողներ:

Ամենահետաքրքիրը, որ ոչ ոք չգիտի, թե ում կարգադրությամբ են այս սահմանափակումները մտցվել: Լրագրողները մոտենում են իշխանական պատգամավորներին, հարցնում, սրանք սենց աչքերը չռում են, նայում առաստաղին, կարծես հենց նոր են լուսնից իջել. տեղյակ չեն: Չեմ կարող ասել: Իմ ֆունկցիաներից դուրս է սա: ԱԺ պատգամավորն է ասում. թեպետ խորհրդարանում կարող է այս հարցը բարձրացնել: Բայց իր լիազորություններից դուրս է: Սիսակ Գաբրիելյանն ասում է՝ եթե ես լրագրող լինեի, կբարկանայի: Լրագրողն էլ հարցնում է՝ ֆսյո՞: Ասում է՝ ֆսյո: 

Ֆսյո, ախպեր ջան, սահմանափակումներն իրենց իրենց են ստացվել: Կամ ԱԱԾ-ն զորք է մտցրել խորհրդարանի շենք, ասել՝ պատգամավորներ, մի հատ յան տվեք, գնացեք ձեր կաբինետներ, սահմանափակում եմ լրագրողների տեղաշարժը, հերիք եղավ, բոլ եղավ:

Ինչպես ասում են՝ դաշնակի նախկին չի լինում, իսկ ահա լրագրողի նախկին լինում է: 

Հ.Գ. Եվ վերջում դիտեք սահմանափակումներին նվիրված տեսահոլովակ:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   649 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ