...

Զրպարտութիւն ոչ իմացեալ

Զրպարտութիւն ոչ իմացեալ

Երևանի առաջին ատյանի դատարանը որոշել է, որ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իրավաբան չէ և պարտավոր չէր գիտակցել, որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հասցեին իր հնչեցրած արտահայտությունները զրպարտչական բնույթի են, հետևաբար՝ պարտավոր չէ հերքել պրն Գևորգյանի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող տեղեկությունները։

Հետաքրքիր է՝ ի՞նչ կորոշի դատարանը, եթե վաղը փողոցում ինչ-որ մեկը կտրի որևէ պատահական անցորդի ականջները։ Արդյո՞ք կորոշի, որ նա բժշկական կրթություն չունի և պարտավոր չէր իմանալ, որ ականջներ կտրելը կարող է անդառնալի վնաս հասցնել քաղաքացու առողջությանը, և ընդհանրապես՝ նա ընդամենը «դիզայներական միջամտության» է ենթարկել քաղաքացու արտաքին տեսքը։

Մի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր ֆինանսական կրթություն չունեն, վաղվանից կարող են կեղծ փող տպել, իսկ ովքեր գյուղատնտեսական կրթություն չունեն՝ կանեփ աճեցնել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   529 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ