Դաշնակցությունը նոր խորհրդարանում կունենա 12 պատգամավոր, այսինքն՝ իշխող կուսակցությունից հետո իր պատգամավորների քանակով երկրորդը կլինի:
Դաշնակցությունը շատ է հպարտանում իր անդամների պրոֆեսիոնալությամբ և միաժամանակ անխնա քննադատության է ենթարկում իշխանությունների կադրային քաղաքականությունը:
Դաշնակցությունը ի վիճակի չեղավ ինքնուրույն մասնակցել ընտրություններին և հանրությանը ներկայանալ վարչապետի սեփական թեկնածուով:
Բայց պարզվեց, որ դա դեռ վերջը չէ: 130-ամյա կուսակցությունը անգամ ի վիճակի չէ հավակնել ղեկավարելու մի խմբակցություն, որում իրենք ամենից շատ պատգամավոր ունեն: Այսինքն՝ խորհրդարանում երկրորդն են, բայց իրենց ղեկավարելու է մեկ ուրիշը: Մեկը, որը խորհրդարանական աշխատանքի փորձ չունի: Դաշնակցության կադրային ամբողջ պոտենցիալը բավարարեց, որպեսզի խմբակցության քարտուղարի պաշտոն ունենան:
Սրանից հետո, երբ ամեն անգամ դաշնակները մեծ-մեծ կխոսեն իրենց պոտենցիալի մասին, պետք է հիշեն, թե որն է իրենց պլանկան և որքան աղքատիկ է իրենց կադրային բանկը: