...

130 տարեկան եք, գոնե հաշվել սովորեք

130 տարեկան եք, գոնե հաշվել սովորեք

«Սփյուռքի 20-ից ավելի կառույցներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:

Այս գլխագրով նորությունը տարածում են նախկինների բոլոր մեդիաները:

«ՉԻ». Պարզվում է, որ մարդիկ խնդիր ունեն նաև տարրական թվաբանության հետ: Հայտարարության տակ ստորագրել է 15 կազմակերպություն, բայց ոմանք հաշվել են՝ 20: Երևի մտածել են, որ այդպես ավելի հնչեղ է:

Երկրորդ մանիպուլյացիան այն է, թե սփյուռքի կազմակերպություններն են միացել, մինչդեռ ցանկին ծանոթանալիս հստակ է՝ բոլոր 15-ն էլ անխտիր դաշնակցական կառույցներ են:

Հայտնի է, որ այդ կուսակցությունը սփյուռքում մի քանի տասնյակ դուստր կառույցներ ունի: Հիմա ինչ՝ վաղն էլ ավետելու են, որ քսանին միացան ևս քսա՞նը:

Ինչպես Հայաստանում են արհեստական թիվ հնչեցնում 17 կուսակցության մասով, նույն էֆֆեկտը փորձում են ստանալ նաև սփյուռքի մասով:

Նույն հաջողությամբ կարելի է առանձին լուր գրել Կիմ Բալայանի յուրաքանչյուր որդու վերաբերյալ: Օրինակ՝ Կիմ Բալայանի 5 որդիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

Իսկ այն, որ Դաշնակցությունը դեմ է այս իշխանությանը, որևէ սենսացիա չկա: Իրենք վաղուց են դեմ: Իրենք միայն Քոչարյանին են կողմ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1011 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ