...

50 միլիոն, չոքեց դուռս...

50 միլիոն, չոքեց դուռս...

«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրել է. «Բարի խորհուրդ իշխանությանը։ Երբ արգելում ես որևէ տեղեկությունների տարածում, սադրում ես քո իսկ ժողովրդին փնտրել չստուգված, անհայտ աղբյուրներից տեղեկություններ։ 

Արդյունքը միշտ լինում է ավելի վատը, քան ազատ մամուլի դեպքում։ 

Ես զգուշացրեցի։ Մնացածը դուք գիտեք»:

«ՉԻ». Սրանք ունիկալ են: Այսինքն, կազինոների այս մասնագետի ասածն այն է, թե թողեք, ում խելքին ինչ փչում է, գրի: Սրանց համար պատերազմ ասածը գոյություն չունի: Սրանք չեն հասկանում պատերազմի ժամանակ քարոզչության նշանակությունը:

Այսինքն, քարոզչության նշանակությունը լավ էլ գիտեն, բայց միայն իրենց կրքերին հագուրդ տալու համար: 

Այսօր, իմիջիայլոց, այս ընկերոջը հրավիրել էին ոստիկանություն և պահանջել, որ գրառումներից մեկը ջնջի: Խելոք-խելոք ջնջել է: 

Գիտեք, չէ՞, ինչո՞ւ է այս պիցցայակերն այսպես մրմռում. մի քանի օրում «Հայաստան» հիմնադրամում ավելի քան 50 մլն դոլար հավաքվեց: Պատկերացնո՞ւմ եք, թե խեղճ մարդը դրանով քանի խաղադրույք կարող էր կատարել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1006 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ