«Ֆորմատը կարևոր չէ, 17-ը չի կարողանում, թող 27-ն անի, եռյակն անի։ Սա ընդդիմության շարժում չէ, սա 88-ի նման պայքար է, և, այո, գտնում եմ, որ պետք է մեկ օրակարգ լինի, բոլորս պետք է համախմբվենք սրա հեռացման օրակարգի շուրջ»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՉԻ». Այսպիսի բան Շմայսն ասեր՝ դեռ ջհանդամ, բայց Շարմազանովը մասնագիտությամբ պատմաբան է և պետք է հասկանա, որ 88-ն ընդհանրապես որևէ ընդհանրություն չունի 2020-2021 թվականների 17-ի ծավալած շարժման հետ: 88-ից ձեզ մնացել է միայն Վազգեն Մանուկյանը, այն էլ՝ այնպիսի հետագծով, որ ավելի լավ է մարդամեջ չհանեիք:
88-ին մարդիկ կոնկրետ ասում էին, թե ինչու են դուրս եկել փողոց, ինչ նպատակների և ազգային իղձերի համար են պայքարում: Դուք ինչի՞ համար եք պայքարում: 17-ի մեջ կգտնվի՞ մեկը, ով կասի, թե իշխանության գալու դեպքում նոյեմբերի 9-ի համաձայնագրի հատկապես որ կետից է հրաժարվելու: Լավրովի պլանը իրականացված է, մի բան էլ ավելին, հիմա այլևս արդիական չէ հայտարարելը, թե չէիք իրականացնի այդ պլանը:
Նույն հաջողությամբ իշխանությունն էլ կարող է ձեր դեմ պայքարն անվանել Ավարայրի ճակատամարտ, իսկ էն հարբեցող ԿՎՆշիկին էլ համեմատել հարբած փղի հետ:
Շարմազանովը պետք է իր մեջ խիզախություն գտնի, մոտավորապես այնպիսին, ինչպիսին ուներ 2015-2016 թվականներին և բացահայտ տեքստով արտահայտվի Քոչարյանի վերաբերյալ: Ասի, որ նա կազմաքանդում է 17-ի շարժումը և ջուր է լցնում իշխանության ջրաղացին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: