ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս է անցկացրել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների համար։ Մեր տեղեկությունների համաձայն՝ պրն Սիմոնյանի հետ անձնական շփումների արդյունքում աշակերտները հստակ պատկերացում են կազմել, թե ինչպիսին չպետք է լինի քաղաքական գործիչը։
Դասի ավարտին աշակերտները խորհուրդներ են հարցրել նաև գրքերի ընտրության հարցում։ Պրն Սիմոնյանը սիրով ընդառաջել և բացատրել է, որ բարդ ընտրության կարիք չկա, քաղաքական գործիչ դառնալու համար բավական է նաև «Երկրի հակառակ կողմը» գիրքը, բարձրաստիճան պաշտոնյա դառնալու համար չէր խանգարի նաև Էրազմ Ռոտերդամցու «Գովք հիմարությանը», իսկ ընդհանրապես՝ մերօրյա Հայաստանում հաջողության գրավականը ոչ թե գիրքն է, այլ «Սեյֆգարդ» օճառը։