Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը սոցցանցում գրել է. «Նախորդ ռեժիմին քշել եմ, հեսա տես էն գոմիկների ռեժիմին ինչ եմ անելու... ով Նիկոլի կողքին է, տրանսգենդեր կամ սորոսական է»:
«ՉԻ». Մենք ընդամենը լրագրող ենք, և ընթերցողներին ներկայացնում ենք օրվա իրադարձությունները, մեկնաբանում, վերլուծում դրանք:
Բայց եթե այսպես շարունակվի, գնալու ենք հոգեբույժ դառնանք: Որքան հասկացանք, հանրապետությունում հոգեբույժների սուր դեֆիցիտ կա, ինչի արդյունքում էլ ամեն օր զառանցանքներ ենք լսում: Ընդ որում, այդ զառանցանքները գնալով ավելի են խորանում ու ավարտվելու միտք չունեն:
Հիվանդների մի տեսակ կա, որոնք զառանցում են, թե Նիկոլը Արցախը ծախում է: Մի մասն էլ, թե ինքն է հեղափոխությունը կատարել, ոչ միայն 2018-ի, այլ նաև՝ 1990-ի, 1917-ի և 1792-ի:
Մարինա Խաչատրյանի դեպքում, իհարկե, մի քիչ ավելի ծանր դեպք է, քանի որ իր աչքին ամեն ինչ է թվում: Իր մոտ ինչ-որ հալյուցինացիաներ են, որ ինքը քաղաքականությամբ է զբաղվում, նյարդավիրաբույժ է, իշխանություններ է տապալել ու տապալելու է, փողոցում մարդկանց վրա է հարձակվում, ստուգում՝ արդյոք հո գոմիկ չե՞ն, սրան-նրան ձեռ է գցում՝ համոզվելու, որ տրանսգենդերների հետ կապ չունեն: Ու պետք է արգելել նրա մուտքը Երևանի փողոցներ, քանի որ այնտեղ իր աչքին բոլորը սորոսական են թվում, դրանից իր մոտ կատաղության նոպա է բռնկվում, իսկ դա էլ կորոնավիրուսի պես կարող է տարածվել անցորդների վրա: