...

Անանուն

Անանուն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Գրեթե 15 օր է հանգիստ չի տալիս, թե ով է եղել իմ ծննդյան միջոցառմանը, պետք է հիասթափեցնեմ, որ հայտնի մարդկանց անունները տալով, վիրավորելով՝ դուք մեկ է մնալու եք անանուն, իսկ իրենք շարունակելու են տասնյակ հազարներով դահլիճներ լցնել, ծափեր և ժպիտներ հավաքել»։

«ՉԻ». Յա, բան ենք բաց թողել: Պարզվում է՝ մի հատ այնպիսի ծնունդ է նշել, որ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը կերազեին: Դե հա, Ծառուկյանի ծնունդին քանի՞ անգամ եք տեսել, որ Սուպեր Սաքոն երգի: Էդ գիտե՞ք՝ ինչ թվեր են: Էլի աստղեր են եղել. ինչ-որ Էրիկ, Ավետ... բայց էդ հեչ, ջեբի փող է:

Մենք հիանում ենք Ալեն Սիմոնյանի պետականամետ վարքագծով: Միլիոն հատ խնդիր ունենք, տասնյակ հազարավոր փախստականներ, կիսապատերազմական վիճակ, Արցախի կորուստ, բայց... չենք ընկճվում, չենք ընկճվում, աշխարհին ցույց ենք տալիս, որ դրանք մեզ համար խնդիր չեն, մեզ դուխաթափ չեն անի, մեր ոգին պիտի տժժա, ցանկացած ողբերգության, փորձության մենք կպատասխանենք մեր շլացուցիչ քեֆերով: Բա ոնց:

Թող Արևմուտքն ու Ռուսաստանը տրաքվեն: Նայեն Ալեն Սիմոնյանի ծննդյան կադրերն ու իմանան՝ հզոր ենք, հզոր: Ինչքան անվանի մարդ կա, այնտեղ էր, իսկ անանունները դրսում թրև էին գալիս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ