...

Անհանգստությունների արկղը բացվել է

Անհանգստությունների արկղը բացվել է

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցը Կիպրոսի Հանրապետություն չեղարկվել է, պատճառը Հայաստանում սահմանային իրավիճակի սրումն է: Այս մասին թվիթերում գրել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը: «Լիարժեք աջակցություն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին: Մեր երկուստեք ցանկությունն է հանդիպել մոտ ապագայում՝ հենց որ հանգամանքները թույլ տան»,- գրել է նա:

«ՉԻ». Մեկը գրել էր. մինչև ԱՄՆ-ի դեսպանատունն իր քաղաքացիներին չհորդորի զերծ մնալ Հայաստանի այս կամ այն սահմանամերձ շրջան գնալուց, ուրեմն անհանգստանալու կարիք չկա: 

Չնայած ամերիկյան դեսպանատունը դեռ լռում է, բայց անհանգստանալու առիթ կա: Եթե Պապիկյանի այցի չեղարկման լուրը չլիներ, ապա կասեինք, որ մեր քաղաքացիներին ամենաշատն այսօր անհանգստացնում է «Վայլդբերիզն» իր առաքումներով, որոնք գեշ խփում են տեղական վաճառողների գործին: 

Պլյուս, Մարիա Զախարովան է էլի անհանգստացել, բայց ոչ թե սահմանային լարված իրավիճակից, այլ, որ Միկա Բադալյանը կորել է: Էդ Միկա Բադալյանն էլ ոնց որ տեղական «Վարգոնզոն» լինի, ամեն տեղ հասցնում է լինել՝ առաջին գծից մինչև վերջին խրամատ: Ու Գորիսից անհետացել է: Ասում են՝ առևանգել են: «Քարտուղարուհի» ճանաչված Զախարովան էլ դա կապել է Արևմուտքի բզբզոցների հետ: Թող Ալեն Սիմոնյանը պատասխանի:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ