...

Ապրի Աղազարյանը, բայց սխալ է

Ապրի Աղազարյանը, բայց սխալ է

Աժ պատգամավոր, ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՏԻՄ ընտրությունների մասին

Մակերեսային են և ուղագիծ մեր պատկերացումները հաղթանակի ու
պարտության մասին։

Որևէ համայնքում, որտեղ պարտվել է ՔՊ-ի թեկնածուն՝ հաղթել է ՔՊ-ն՝ իր նոր քաղաքական մշակույթը արմատավորելով, արժեհամակարգային նոր սկզբունքներով երկիրը կառավարելով։

Հարգարժան թիմակիցներ և հարգելի ոչ թիմակիցներ,

հարգելի բարեկամներ

մենք ապրում ենք

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»։

«ՉԻ». Նախ, արժանին մատուցենք Աղազարյանին: Նա միակն է, որը համարձակվել է դուրս գալ թաքստոցից և արտահայտվել պարտության մասին: Ապրի:

Բայց ինչ-որ բաներ չեն բռնում: Ի՞նչ քաղաքական մշակույթի մասին է խոսքը:

Երեկ ամբողջ իշխանական մամուլը ողողված էր տեղեկություններով, որ Առուշ Առուշանյանի շտաբը փող է բաժանում, մարդկանց բերում ընտրատեղամասեր և այլն: Դրան հաջորդեց Երևանից բերված ոստիկանական ուժերի կողմից ընդդիմադիր թեկնածուի շտաբի շրջափակումը: Մի քանի ժամով պարապուրդի մատնվեց իշխանության մրցակցի շտաբը:

Դա ի՞նչ նոր մշակույթ է: Այսինքն՝ ընտրակաշառք բաժանելուն խոչընդոտելու անկարողությունը կամ շտաբի շրջափակումը երբվանից նոր մշակույթ դարձավ: Ի՞նչ նոր Հայաստան. դրանք նախկինից են գալիս, պարզապես նոր իշխանությունը դրանք կանխելու համար կատարյալ անգործություն և անադեկվատություն է ցուցաբերում:

Նոր Հայաստանի մասին մտավարժանքներ անելու փոխարեն ճիշտ կլիներ խոստովանել՝ իշխանությունն այնքան սխալ մարդկանց վրա էր խաղադրույք կատարել, որ օրինակ՝ Գորիսում մարդիկ նախընտրեցին քրեական մի շարք ծանր հոդվածներով մեղադրվողին, քան իշխանական թեկնածուին: Մեկին, որին դեմ էր անգամ մարզպետի կինը և այդ մասին բարձրաձայնում էր սոցիալական կայքերում:

Կարելի է նաև խոստովանել, որ իշխանությունը չի կարողանում այնպիսի մարդկանց իր շարքերը ներգրավել, որոնք հեղինակություն ունեն ու կարող են «Ապագա կա» ոչինչ չասող կարգախոսից բացի նաև ուրիշ բաներ առաջարկել մարդկանց:

ՎԱՐԿԱՆԻՇ

   749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ