ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «13.000 դրամ են մարդկանցից գանձում՝ վարակակիր լինել-չլինելու հարցը պարզելու համար: Հացի փող չունեցող մարդը որտեղի՞ց 13.000 դրամը տա: Չեղարկված հանրաքվեի փողերը տրամադրեք բուժհաստատություններին, որ անվճար ստուգեն մարդկանց:
Ի՞նչ եղավ էդ 3,5 միլիարդը: Հելել լոլո եք կարդում հպարտ քաղաքացիների գլխին»:
«ՉԻ». Աստված երկար կյանք ու առողջություն տա Գևորգ Պետրոսյանին: Ամբողջ օրը մտածում էինք, թե ինչ գրենք: Նիկոլը դեռ հողերը չի հանձնել, Մարգարիտ Եսայանը դեռ փնտրում է Տավուշում բարձունքներ վերցնելու ու դոլարի կուրսի նվազեցման միջև կապը, Նաիրա Զոհրաբյանը խռովել է սփյուռքահայերից, Էդմոն Մարուքյանը լրացուցիչ պատգամավոր չի գտել, Արա Սահակյանը իշխանություններին առայժմ միայն ահաբեկչական խմբավորման հետ է համեմատում, Ռոբերտ Քոչարյանը լողավազանի ջուրն է փոխում...
Թեմա չկար, հույսներս Գևորգ Պետրոսյանն էր, մարդը հուսախաբ չարեց: Տավուշի մարզում կրակոցների ձայնից ահագին ժամանակ ձայն չէր հանում, բայց լավ է, արթնացավ:
Ընդ որում, համաձայն ենք Գևորգ Պետրոսյանի հետ: Իշխանություններն իսկապես հանրաքվեի փողերը պետք է տրամադրեն բուժհաստատություններին, որ անվճար ստուգեն մարդկանց: Որքանով հնարավոր է:
Բայց դա քիչ է: Էլի փող է պետք: Որտեղի՞ց վերցնենք: Մենք տեղը արել ենք. Գևորգ Պետրոսյանին առաջարկում ենք` այն փողերը, որ տալիս եք ձեր ֆեյքերի խմբերին, որպեսզի մտնեն մեր ֆեյսբուքյան էջ, ձեր գովքն անեն, մեզ էլ՝ վիրավորեն, փոխանցեք բուժհաստատություններին: Այդպես ավելի շատ օգուտ կունենաք: Համ մարդիկ ձեզ կգովեն, համ էլ «Կենտրոնով» ինչ-որ բան ցույց տալու առիթ կլինի:
Թե չէ ձեր վայրահաչոցները մեզ համար յա եղած, յա չեղած: Էշ-էշ փողը կորում է: Կամ էլ՝ ուզո՞ւմ եք, ձեր մասին չգրենք, ուրեմն՝ ձեններդ կտրեք: Մանավանդ՝ Գևորգ Պետրոսյանը: Մի հատ անշառ թեմա ճարիր, խոսքի՝ ԱԳԼՃԿ, ԼԳՏԲ, ԱԲԳԴ, խոսիր, որքան կարող ես:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: