...

Ափսոս չընտրվեց Ռոբերտ Նվաճողը

Ափսոս չընտրվեց Ռոբերտ Նվաճողը

«Հունիսի 20-ին ընտրություն ենք ունեցել, ո՞վ է այդ արդյունքներով ավելի շատ ուրախացել, բացի մի քանի հազար հայերից, որոնք պաշտոն կստանան, 10 միլիոն ադրբեջանցի, 90 միլիոն թուրք: Խոսում են խաղաղությունից՝ գերեզմանում էլ է խաղաղություն, չգիտեմ՝ դուք ինչ խաղաղություն եք ինձ տալու: Ես երջանկություն կստանայի հաղթանակած խաղաղությունից, գերեզմանային խաղաղությունից երջանկություն չեմ ապրում»,- հայտարարել է նախկին պատգամավոր, ծագումով արցախցի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

«ՉԻ». Իսկապես: Իսկ ինչ հիանալի կլիներ, եթե հաղթեր Քոչարյանը: Աշխարհասփյուռ հայությունը կցնծար, Թուրքիայում ապրող մի քանի միլիոն հայերն այլևս չէին վախենա խոստովանել, որ հայ են, պետական մակարդակով Թուրքիայում և Ադրբեջանում կհայտարարվեր 5-ամյա սուգ, քանի որ Հայաստանի ղեկավար է դարձել Ռոբերտ Նվաճողը:

Ե՞րբ է այս մարդու միտքը այնքան զարգանալու, որ հասկանա՝ ճղճիմ ներքաղաքական կոնյունկտուրայի համար չարժե զուգահեռներ անցկացնել իր կարծիքի հետ անհամաձայն հայերի ու թուրքերի միջև: Ե՞րբ է հասկանալու, որ պաշտոն չստանալը հայրենակիցներին թշնամիների հետ համեմատելու առիթ չէ:

Մի քանի հազար հայերից խոսելու փոխարեն թող չմոռանա, որ տասնյակ հազարավոր հայաստանցիներ մեկնեցին Արցախ՝ զենքը ձեռքներին պաշտպանելու հայրենիքը, մինչդեռ ինքը այդպես էլ դուրս չեկավ ֆեյսբուքից:

Այսօր ոչ մի բանական հայ երջանիկ չէ, բայց յուրաքանչյուրը նաև պետք է ազնվորեն խոստովանի, թե ինչ է արել հայրենիքի համար: Արդյոք հայրենասիրությունից դրդված էր ղափամա ու գինի հյուրասիրում այսօրվա իր բնութագրմամբ դավաճաններին, թե՞ հանձնարարական էր կատարում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1987 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ