Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը հայտարարել է. «Եթե մինչև ընտրությունների շրջանակում մենք տեսնենք, որ հանկարծ պարզապես օդում անհասկանալի ձևով գերիներ են մեզ սկսել փոխանցվել, ես այստեղ էլ եմ սկսելու կասկածել՝ արդյոք դա ադրբեջանական ծրագրի իրականացո՞ւմն է, թե՞ մեր ջանքերի արդյունքը»:
«ՉԻ». Այսինքն՝ ի՞նչ անենք. Ադրբեջանին կոչ անենք, որ մինչև ընտրությունների ավարտը ոչ մի հայ գերի հանկարծ մեզ չփոխանցի՞: Որպեսզի այն քաղաքական շահարկումների առարկա չդառնա՞ ու Թևան Պողոսյանի մոտ էլ կասկածներ չառաջանա՞ն:
Թևան Պողոսյանի ասածի տրամաբանությունը սա է. եթե մինչև ընտրությունների ավարտը Ադրբեջանը հայ գերիներ փոխանցի, ուրեմն՝ բացառված չէ, որ դրանով ինքը աջակցում է իշխանություններին, բարձրացնում նրանց վարկանիշը, իշխանությունները կասեն՝ տեսնո՞ւմ եք, թե ինչքան լավն ենք ու հմուտ: Այդպես լավ չի ստացվի, դա շատ կասկածելի կլինի:
Իսկ մենք, օրինակ, համաձայն ենք. թող Ադրբեջանը թեկուզ ամեն օր հայ գերիներ մեզ վերադարձնի, իշխանությունն էլ դա շահարկի, գերիների վերադարձը պայմանավորի իր գործունեությամբ: Գերիների վերադարձից իշխանությունների վարկանիշը ոչ բարձրանալու է, ոչ էլ՝ նվազելու: Եվ ընդհանրապես, ով ոնց ուզում է, թող շահարկի, միայն թե մեր տղաները գերությունից ազատվեն: