...

Առաջարկներ Ալեն Սիմոնյանին

Առաջարկներ Ալեն Սիմոնյանին

«Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է հնարավորություն ընձեռել մեծ պահանջարկ ունեցող պետհամարանիշների ընտրություն` սեփականատիրոջ ցանկությամբ:

Գործող օրենքով պետհամարանիշի ընդունված համակցությունը հետևյալն է` 2 թիվ, 2 տառ, 3 թիվ: Ալեն Սիմոնյանի առաջարկը կյանքի կոչվելու դեպքում այս օրինաչափությունը կարող է փոխվել»,- գրում է Hetq.am-ը:

«ՉԻ». Հաջորդիվ Ալեն Սիմոնյանը, պարետատունը և Ազգային խորքային բարեփոխումների ռազմավարական կենտրոնը (վերջինս չկա, բայց կստեղծեն) կներկայացնեն հետևյալ բարեփոխումները:

1. Եթե ցանկանում եք, որ շենքի համարը լինի այնպիսին, ինչպիսին է Տարոն Մարգարյանինը՝ վճարեք:
2. Եթե վճարեք, ձեր անձնագրի գույնը կլինի որդան կարմիր:
3. Եթե վճարեք, ավտոտեսուչը կարող է ձեզ դիմել՝ ձերդ պայծառափայլություն:
4. Վճարեք և կարող եք կոչվել դուքս, բարոն, կոմս, վիկոնտ և իշխան:
5. Վճարեք և Համալիրում կպառկեք «ուգլավոյ» մահճակալին:
6. Վճարեք և կդառնաք հոբելյանական առողջացած 10000-րդ հիվանդը:
7. Վճարեք, և շտապօգնության մեքենայի փոխարեն ձեր հետևից կգա լիմուզին, իսկ բժիշկների փոխարեն կգան մերկապարուհիներ: 
8. Վճարեք, և Արսեն Թորոսյանը ձեր հիվանդանալու մասին առանձին գրառումով հանդես կգա:
9. Վճարեք, և Բիլ Գեյթսը ձեր չիփերի վրա կմակագրի:

Եվ ընդհանրապես՝ վճարեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ