...

Առաջինը ձեր բերանը կփակվի

Առաջինը ձեր բերանը կփակվի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինչո՞ւ չի գործում Ատելության խոսքի կանխարգելման հանձնաժողովը, դրա՞ վերջն ինչ եղավ, ա՜յ ձևապաշտներ...Իբր գործ են անում ..
Արա ոնց եմ զզվում էդ ձևական պետականասիրությունից:
Մեր օրը՝ Դիմակ, ասվալտփռոցի, ապօրինի ձերբակալություն, տուգանք, անկապ լայվեր, փնթի ֆեյքեր, հայհոյանք, խորացող աղքատություն, պարալիզված կրթական պրոցես, համատարած հիասթափություն, ընկճախտ, ապագայի զրոյական կանխատեսելիություն...
Կեցցե՜ Նիկոլի Հայաստանը...
Եվ, իհարկե, դմփ-դմփ-հուււււււ...»:

«ՉԻ». Այս տղան իսկապես փորձանք է: Ախր, եթե ատելության կանխարգելման հանձնաժողովը գործի, առաջինը դուք հավերժ կզրկվեք միտք արտահայտելու հնարավորությունից: Կզրկվեք, որովհետև չկա գեթ մեկ պարբերություն, որ չվիրավորեք, չպիտակավորեք, ատելության խոսք չտարածեք, իսկ կետադրական նշանների փոխարեն մուննաթ եք գալիս:

Աշխարհից կտրված, միայն «Կենտրոն» հեռուստաընկերություն դիտելու արդյունքն էլ սա է: Ամբողջ աշխարհում են կոչ անում դիմակ կրել, չկրողներին տուգանում են: Ձեր սիրած և անընդհատ մատնանշվող Վրաստանում մինչև հունիս ամիսը քաղաքացիներին շուրջ 7 միլիոն դոլարի տուգանել են:

Փնթի ֆեյքերի մասին ընդհանրապես չարժե բարձրաձայնել: Սոցիալական ցանցերում բացահայտվել է, թե ինչպես է ձեր կուսակցության ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանը համակարգում 400 ֆեյքերի աշխատանքը:

Հա մեկ էլ, հուլիս ամիսն է, էդ ե՞րբ է այդ ամսվա ընթացքում կրթական համակարգը գործել: Պետք չէ ընկնել այդ աստիճան ընկճախտի մեջ ու այսպիսի անհեթեթություններ դուրս տալ: Իսկ ձեր դեպքում ճիշտ կլինի ընդհանրապես հեռու պահեն ուսանողական լսարաններից, գոնե ապագա իրավաբանները թող զերծ մնան ձեր իրավաբանական գոհարներից, ինչպես նշում է ձեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանը՝ իրավաբանական ֆուտուրիզմի դրսևորումներից:

Օրերս Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատերազմի ժամանակ իրենք մի կողմ են դնում ներքաղաքական տարաձայնությունները և համախմբվում են պետության շուրջ: Երևի իրենք էլ չեն կարևորել Գևորգին և տեղյակ չեն պահել, որ առժամանակ դադարեցնի անհեթեթություններ տարածել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1364 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ