...

Արցախն այսքան անկախ չի եղել

Արցախն այսքան անկախ չի եղել

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարել է. «Արցախն անկախ է և չի գտնվում որևէ պետության վերահսկողության ներքո»:

«ՉԻ». Սա մեզ մի անեկդոտ է հիշեցնում. հայկական ռադիոյին հարցնում են, թե որն է աշխարհի ամենաանկախ երկիրը: Պատասխանում է՝ Մոնղոլիան: Ինչի՞: Որովհետև իրենից ոչինչ կախված չէ:

Այնպես որ, Վլադիմիր Վարդանյանը ճիշտ է ասում. Արցախն անկախ է, որովհետև իրենից ոչինչ կախված չէ: Այն Արցախը, որը 1990-ականներին հակամարտության կողմ էր ճանաչված, որի ղեկավարները մասնակցում էին բանակցությունների, Ադրբեջանի հետ փաստաթղթեր և պայմանագրեր էին ստորագրում, 2020թ. պատերազմի արդյունքներով մի հատ անկապ տարածք է դարձել: 

Ապրեն մեր իշխանությունները, որոնք կարողացան Արցախին ահա այսպիսի անկախություն պարգևել: Так держать: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   796 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ