...

Արդեն քաղաքացիական պատերազմով են սպառնում

Արդեն քաղաքացիական պատերազմով են սպառնում

Դերասան Սարգիս Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչու է միացել մշակութային մի խումբ գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայտարարությանը. «Ամենաքիչը 6 կետ կա, որ ինձ համար համոզիչ էր: Առաջին՝ մեր երկրի հեղինակությունը, որ մենք հենց այնպիսի մարդու չենք դատում, այլ նա երկու հայկական պետությունների նախագահն է եղել, երկրորդ՝ Արցախի հերոս, երրորդ՝ ռազմական ու պատերազմական ծանրակշիռ ուղի անցած անհատ: Քաղաքացիական պատերազմի շեմին ենք կանգնած, ուղղակի ժամանակի հարց է, եթե այս ճանապարհով գնանք»,- նշել է դերասանը:

«ՉԻ». Ամեն ինչ պարզ է ու տրամաբանական. Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը չեն փոխում, հետևաբար՝ քաղաքացիական պատերազմ է լինելու, դա ժամանակի հարց է:

Դա հենց այն է, ինչի մասին բազմիցս ենք գրել, զգուշացրել, որ նախկին իշխանությունները պատրաստ են ցանկացած քայլի՝ իշխանությունը զավթելու կամ իշխանությունը պահպանելու համար: Ու այս դերասան կոչվածի հայտարարությունները պատահական չեն. այսպես նրանք հող են նախապատրաստում երկրում բախումներ հրահրելու, իրավիճակը ապակայունացնելու համար:

Կոնկրետ Սարգիս Գրիգորյանի դեպքում ամեն ինչ առավել քան պարզ է. մարդը թավշյա հեղափոխության օրերին մի քիչ վազվզեց Նիկոլ Փաշինյանի կողքերով, տեսավ՝ բան չի ստացվում, բան չի կպնում, հիմա արդեն «Քոչարյան, հերոս» է վանկարկում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2877 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ