...

Սպասենք Նաիրա Զոհրաբյանի կարծիքին

Սպասենք Նաիրա Զոհրաբյանի կարծիքին

Դերասան Սարգիս Գրիգորյանը հայտարարել է. «Եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ: Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել, չեն գնում»:

«ՉԻ». Սա մեզ հայտնի անեկդոտն է հիշեցնում, երբ մեկը փոսն է ընկնում, չարչարվում, չարչարվում է, չի կարողանում դուրս գալ, ասում է՝ լավ, մի հատ էլ փորձեմ, եթե չստացվեց, գնամ տուն, աստիճանը բերեմ:

Հիմա մեր այս դերասանն է: Այնպես է ասում՝ այսպես շարունակվի, երկրից հեռանալու եմ, կարծես մյուս երկրներում իրեն գրկաբաց սպասում են: Կամ ո՞ւր պիտի գնաս, որ պանդեմիայի հետ կապված խնդիրներ չլինեն: Ամեն տեղ էլ նույն վիճակն է: 

Հատուկ նայեցինք, թե քանի տարեկան է Սարգիս Գրիգորյանը. 41 տարեկան: Այսինքն, արցախյան պատերազմի տարիներին արդեն գիտակից վիճակում է եղել: Լավ է ապրե՞լ, որևէ խնդիր չի ունեցե՞լ: Բոլորս ենք ունեցել, բոլորս էլ հացի հերթում կանգնած ենք եղել ժամերով: Բա պատերազմ էր, զրկանքների ենք գնացել՝ ընդհանուր հաղթանակի համար:

Հիմա էլ է պատերազմ: Ընդ որում, արցախյան պատերազմը 5 տարի տևեց, իսկ հիմա մի քանի ամիս է, ինչ պանդեմիա է: Ու հիմա կանգնել, ասել, թե ես թռնում եմ երկրից.... մեծ հաշվով, ձեր իրավունքն է, միայն թե, մենք պատերազմի ժամանակ երկրից հեռացողներին ուրիշ անուն էինք տալիս:  

Հ.Գ. Հետաքրքիր է, Նաիրա Զոհրաբյանն ի՞նչ կասի Սարգիս Գրիգորյանին, եթե վերջինս երկրից հեռանա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1197 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ