ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ինսթագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Սևանա լճից, որտեղ մոտորանավակ է վարում։
«ՉԻ». Դե, հիմա, կյանքը պիտի շարունակվի՞, թե՞ չէ: Արցախում ինչ կկատարվի, սահմանում լարված վիճակ կլինի... դրանք անցողիկ բաներ են, կարևորը վայելքներն են:
Էս երկու օրը աչքներովս ընկավ, որ Ալեն Սիմոնյանին վիրահատել են, վիճակն այնքան էլ լավ չի, ասինք՝ լավ, հիմա առողջություն մաղթենք, մոռանանք, թող ապաքինվի:
Մենք մոռացել էինք, բայց ինքը զոռով հիշեցնել է տալիս: Ոնց որ թե իրեն լավ է զգում, տժժում է:
Ու գիտե՞ք ինչ. մի հատ նախկին բարձրաստիճան պաշտոնյա էլ ունեինք, երկիրը թողած, մոտորանավակով Սևանում կայֆավատ էր լինում, ֆոտոները տարածում: Երևի իրենից է սովորել: