...

Արփինե Հովհաննիսյանը ավտոստոպով է հասել Արցախ

Արփինե Հովհաննիսյանը ավտոստոպով է հասել Արցախ

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկու տարի առաջ իր մասին իմ հնչեցրած գնահատականից հետո աշխատել եմ չանդրադառնալ ստորև բերվող պերսոնաժի Չմտքերին։ Դանիել Իոաննիսյանին մեկդ փոխանցեք, որ ինքը ՈՉ մեկ է, որ ինձ հորդորի կամ սադրի մեր կազմակերպության Ֆինանսավորումը ասել։ Կհրապարակեմ սահմանված կարգով։ Սա մեկ։ Ի դեպ՝ տղա՜ ի տարբերություն քո սորոսական դոլարային միլիոնների, մեր ծախսերը խիստ համեստ են, դրամով են ու միլիոնի չեն հասնում։ Հիշիր՝ պատասխան ես տալու, եթե չապացուցես, որ գողացած փողեր են»։

«ՉԻ». Հիշեցնենք՝ հանկարծ իրավապաշտպան դարձած սույն սուբյեկտը երկու տարի առաջ Իոաննիսյանին անվանել էր ոչ ավել, ոչ պակաս՝ «դաուն»: Եվ հիմա, ներողություն խնդրելու փոխարեն ոչ ուղղակի կրկնում է վիրավորանքը: Եվ դա անում է մեկը, ով տիեզերական աղմուկ էր բարձրացրել, երբ նշել էին, որ չեն ճանաչում նրա հորը:

Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանի դիտորդությանը: Այն չի կարող որևէ արժեք ներկայացնել, որովհետև առաքելության ղեկավարը ընտրակեղծարարության հայտնի պարտակող է: 2017 թվականի տոտալ ընտրակեղծարարությունը չտեսնողը կարող է և ի վիճակի չլինի տեսնել Արցախի ավելի փոքր մասշտաբի ընտրակեղծիքները:

Հետաքրքիր է՝ դա ինչ դիտորդություն է, որ չի հասնում մեկ միլիոն դրամի: Ամենայն հավանականությամբ ավտոստոպով հասել են Արցախ, քնել վրանում, կարկանդակ կերել Ստեփանակերտի շուկայում, այցելել մեկ ընտրատեղամաս, որտեղ հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է՝ լյոխ լավա, գնացեք և շարունակեք վայելել կարկանդակը: 

Անհասկանալի է՝ ինչու մեծ ռեսուրսները չի դրել մակարդակով դիտորդություն անելու համար և բավարարվել է մեկ միլիոնով: Թե՞ մեծ ռեսուրսները ծառայում են միայն դրսում Հայաստանին վարկաբեկելու համար:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2188 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ