...

Արթուր Բաղդասարյանը «իրենցով անող» տղա չէ

Արթուր Բաղդասարյանը «իրենցով անող» տղա չէ

Եվրոպական համալսարանը հերքել է լրատվամիջոցներով տարածված այն լուրը, համաձայն որի՝ «Կապի, տրանսպորտի նախկին նախարարն ու «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատը «իրենցով անելու մեջ»։

Հերքման տեքստի մեջ մասնավորապես ասվում է. «Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատը համաձայն 2011 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՀ կառավարության N 1700-Ա որոշման, հանձնվել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամին (ներկայումս` «Եվրոպական Համալսարան» հիմնադրամ) և գտնվում է վերջինիս հաշվեկշռում՝ այսինքն նշված գույքը ո՛չ օտարվել է և ո՛չ էլ վաճառվել»:

«ՉԻ». Սա կոչվում է «թղթերով ամեն ինչ կարգին է»: Արթուր Բաղդասարյանին պատկանող Եվրոպական համալսարանը հերքել է, թե Աղվերանի պանսիոնատը իրենցով են արել: 

Դե, հիմա, հերքել է: Իսկականից, էլի, չի կարելի այսպիսի բաներ գրել, չստուգված լուրեր հրապարակել: Իհարկե, Արթուր Բաղդասարյանն իրենով չի արել: Ու թղթեր է մեր աչքը մտցնում, թե բա տեսեք, պանսիոնատը ոչ թե ինձանով եմ արել, այլ, պարզապես կառավարության որոշումով պանսիոնատը մեզ հանձնել են: 

Թե ինչ տարբերություն «իրենցով անելու» և «իրենց հանձնելու» մեջ, Արթուր Բաղդասարյանը չի ասում: Եվրոպական համալսարանի ո՞ր սիրուն աչքերի համար են մի ամբողջ պանսիոնատ հանձնել իրեն, դա էլ չի ասում: Թե պետությունը ինչ է շահել նման գործարքից, դա էլ չի ասում: Իսկ այսպես, «все хорошо, прекрасная маркиза»:

Հ.Գ. Հիշում եք, չէ՞, որ այս համալսարանի ռեկտորը Հեղինե Բիշարյանն է: Այնպես որ, նման թեմաներ գրելուց զգույշ եղեք, չբռնի՝ աչք-մաչք հանի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1811 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ