ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը ուղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք ս.թ. նոյեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպեցի իմ վաղեմի գործընկեր, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, ում հետ նոր իրողությունների լույսի ներքո քննարկեցինք համագործակցության մեխանիզմներն ու ուղղությունները:
Ամբողջ ընթացքում հետևել եմ քաղաքական գործընթացներին և գտնում եմ, որ այս օրհասական պահին Հայաստանն ունի յուրաքանչյուրիս կարիքը։
Երեկ հանդիպել եմ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին և քննարկել հնարավոր համագործակցության ձևաչափերը։ Որոշում եմ կայացրել միանալ 17 կուսակցությունների պահանջին և կոչ անել բոլոր ուժերին համախմբվել այս օրակարգի շուրջ։
Համատեղ ջանքերով կարող ենք հանգուցալուծել երկրում հաստատված քաղաքական ճգնաժամը և դիմագրավել ծառացած մարտահրավերներին։
Օրինաց Երկիր կուսակցության
ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային Ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի
նախագահ Արթուր Բաղդասարյան»։
«ՉԻ». Վերջ, իշխանափոխության ծրագիրն այլևս իրականություն է: Օրինաց Երկիրն իր հարյուր հազարներով կլցվի փողոցներ և ակնհայտ կդառնա, որ 18 կուսակցություններն ունեն հայ ժողովրդի մեծամասնության աջակցությունը:
Իսկ եթե լուրջ, ինչո՞ւ է այսքան անլուրջ մեր քաղաքական էլիտա կոչեցյալը: Սրանց թողնես՝ իրենք իրենց դեմ ցուցմունք կտան: Որոշել ես միանալ նախկին գործընկերներիդ՝ միացիր, ի՞նչ իմաստ ունի ուղիղ տեքստով ասել, որ Պատրուշևի հորդորից հետո ես որոշում կայացրել:
Եթե իսկապես կայացել է նման հանդիպում, պետք է զարմանալ նաև պարոն Պատրուշևի վրա: Լուրջ մարդ եք, լուրջ պաշտոնի և լուրջ հետագծով: Ի՞նչ իմաստ ունի հանդիպել մեկին, որը սեփական երկրում վաղուց բացահայտված է և բացի տիկին Հեղինե Բիշարյանի աջակցությունից, որևէ այլ հանրային կշիռ չունի: Այդ նույն սկզբունքով ստիպված կլինեք ընդունել ևս մի քանի հարյուր հազարավոր հայերի: Նրանք նույնպես ուրախ կլինեն ձեզ տեսակցել, միակ խնդիրն այն է, որ ներկայացնելու են միայն իրենց տանեցիներին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: