...

Լավանդայի Արայիկը վերջապես տանիք է գտել

Լավանդայի Արայիկը վերջապես տանիք է գտել

Նոր Հայաստանում հատկապես երիտասարդ պատգամավորները, նախարարներն ու չինովնիկները դժվար թե ճանաչեն Արայիկ Հայրապետյանին` Լավանդայի Արայիկին։ Մինչդեռ պետք է ճանաչեն, որովհետև այս մարդը «ծառայել» է նախկինների օրոք, շարունակել է հարստանալ նրանց օրոք, բայց քաղաքական տանիքներն այնքան շուտ-շուտ է փոխել, որ հների կողմից դադարել է լուրջ ընկալվել։ Իսկ այսօր նա կրկին փորձում է կապեր հաստատել իշխանությունների հետ։ Մեր տեղեկություններով՝ այդ կապերն արդեն հաստատված են, ավելին՝ Լավանդայի Արայիկը սահուն կերպով համալրել է հեղափոխականների սրտի օլիգարխների ցուցակը։ Դրա համար՝ փոքրիկ տեղեկանք հատուկ ՔՊ-ականների համար, թե ինչ հարուստ քաղաքական կենսագրություն ունի Լավանդայի Արայիկը։ 

10-15 տարի առաջ Արայիկ Հայրապետյանը հայկական մամուլի ամենաքննարկվող դեմքերից էր։ Հենց այդ ժամանակ նա դիմում գրեց Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Օրինաց երկիր» կուսակցությանն անդամակցելու համար։ Նա իր հրապարակային հարցազրույցներում պնդել էր, թե իրեն պաշտոն պետք չէ, ինքը բիզնեսմեն է, ցանկանում է բիզնես-պրոյեկտներ իրականացնել: Այնուհանդերձ, այդ պրոյեկտներն ապահով իրականացնելու համար, իր իսկ խոսքով, քաղաքական տանիք պետք է, ու նա կրկին ընտրել էր ՕԵԿ-ը: Մինչ այդ մի անգամ էլ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հորդորով էր «մոտեցել» ՕԵԿ-ին, հետո փոշմանել էր։ Այս հայտարարությունից մի քանի ամիս անց Հայրապետյանը նորից դուրս եկավ ՕԵԿ-ից։ Մամուլն այն ժամանակ արձանագրեց, որ քաղաքական ապահարզանի պատճառն այն է եղել, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը Հայրապետյանից պահանջել է բավական մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ՕԵԿ համամասնական ընտրացուցակում անցողիկ տեղ հատկացնի: Հայրապետյանն էլ հրաժարվել է այդքան մեծ գումար վճարելուց և որոշել է հեռանալ ՕԵԿ-ից: Դրանից հետո նա որոշեց կուսակցություն բացել, մամուլը մի քիչ էլ դա քննարկեց ու մոռացավ Լավանդայի Արայիկին։ Բայց նա առանձնապես չի փոխվել։ Դեռ քաղաքական տանիքի փնտրտուքի մեջ է։ Այս պահին իշխանությանն է համակրում։ Համակրանքն առայժմ սահմանափակվում է Փաշինյանի շրջապատի կանանց թանկարժեք օծանելիքներ նվիրելով։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   8237 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ