...

Վարք հաճախորդաց. համեմատեք

Վարք հաճախորդաց. համեմատեք

«Լևոն Տեր-Պետրոսյանին քաղաքական մրցակից չեմ համարում, որովհետև արդեն իսկ այս հանդարտ խոհերը ինձ հուշեցին մի բան, որ նա նիրվանայի տակ է և դեռ քնից չի արթնացել»:
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյան, 11.01.2008

«Վերջին երեք ամիսների զարգացումները ակնհայտորեն ապացուցեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական դաշտ իշխանությունների հերթական հնարքն է»:
«Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյան, 11.01.2008

«Լևոն Տեր-Պետրոսյանի ինչպես այդ պնդումը, այդպես էլ բազմաթիվ այլ պնդումներ իրականության հետ որևիցե առնչություն չունեն:
Հայաստանի Հանրապետությունում այսօր իշխանության համակարգը առավել քան կուռ է, միասնական: Նույն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքների դինամիկան... ցույց է տալիս, որ հանրահավաքներին մասնակցող մարդկանց թիվը ամեն անգամ կրճատվում է: Եվ սա փաստ է, փաստ, որի հետ պետք է այդ մարդիկ հաշվի նստեն»:

«Օրինաց Երկիր»կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյան, 18.11.2008

«Որոշ ժամկետանց քաղաքական գործիչներ փորձում են ամեն առիթ օգտագործել փիառվելու, երևալու համար։ Այս պահին երկրում ճգնաժամային իրավիճակ է, և ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի` մյուսերին չխանգարելով։ Սա փիառվելու ժամանակաշրջան չէ»:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին, 08.04.2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ