...

Աշոտյանի Կիսյա Վորոբյանինովը

Աշոտյանի Կիսյա Վորոբյանինովը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Սերժ Սարգսյանի ծնունդը. «Այսօր երկու հայկական պետությունների նորագույն պատմության մեջ անուրանալի ավանդ ունեցած այս մարդու ծնունդն է...»:

«ՉԻ». Աշոտյանին թվում է, թե հայաստանցիները չեն ճանաչում Սերժ Սարգսյանին և նրան կարելի է մոտովորապես այսպես ներկայացնել. «Кто, по-вашему, этот мощный старик? Не говорите, вы не можете этого знать. Это – гигант мысли, отец русской демократии и особа, приближенная к императору»:

Մինչդեռ մեր Կիսյա Վորոբյանինովը պատմության մեջ կմնա իբրև ձախողված և ապիկար մի ղեկավար, որը հանգամանքների բերումով դարձել էր նախագահ և ցանկանում էր պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, բայց ժողովուրդը նրան ուղարկեց փեսայի ամառանոց:

Այն, որ Սերժ Սարգսյանը զուրկ է պետական մտածողությունից, հասարակությունը վաղուց է բացահայտել: Բայց վերջին երկու տարիները ևս մեկ բացահայտում արեցին Սարգսյանի վերաբերյալ: Տոտալ մերժումից ու բազմաթիվ դրվագներով իր և ընտանիքի անդամների հանցագործությունները բացահայտելուց հետո տանը նստելու և ավելորդ անգամ ժողովրդի աչքերին նայելուց խուսափելու փոխարեն կուսակիցներին հանձնարարում է հրապարակային շնորհավորել իր ծնունդը: Այսինքն՝ այս մարդը նաև տարրական ամոթի զգացում չունի:

Ամեն դեպքում, մենք էլ ենք շնորհավորում, հուսով ենք, որ հաշվի առնելով տարիքը և խոցելի խմբում գտնվելու հանգամանքը՝ մեծ ծնունդ չի անի և չի վտանգի իր առողջությունը: Ի վերջո, նա դեռևս պետք է շատ հարցերի պատասխանի, իսկ հայկական արդարադատությունը շատ ներողամիտ է հիվանդների նկատմամբ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ