...

Աշոտյանը մոռացել է, թե Սերժ Սարգսյանն ինչպես էր պապանձվել. տեսանյութ

Աշոտյանը մոռացել է, թե Սերժ Սարգսյանն ինչպես էր պապանձվել. տեսանյութ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Աշխաբադում Նժդեհի վերաբերյալ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանավեճին, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նորից Ալիևի մասին. «բա Սերժի վախտ խի՞ չէիր խոսում» Նժդեհից... Անգամ ռիսկ չէիր անի նման անհեթեթ կերպով ծպտուն հանեիր»:

«ՉԻ». Չէ, լո՞ւրջ: Այսինքն, Սերժ Սարգսյանն այնքան քաջ էր միջազգային հարթակներում, որ այլ երկրների ղեկավարները վախից պապանձվո՞ւմ էին:

Կարծես այդ նույն Սերժ Սարգսյանը չէր, որ Պուտինի մի հատ փռշտոցից հետո մի գիշերվա ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու փոխարեն միացավ ԵԱՏՄ պայմանագրին: 

Կարծես այդ նույն Սերժ Սարգսյանը չէր, որ երբ 2014-ի մայիսին Աստանայում Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի նամակը, հայտարարել էր, թե Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ առանց Լեռնային Ղարաբաղի, ծպտուն անգամ չհանեց:

Աշոտյանին պետք է բացատրել, թե կարևորը ոչ թե այն է, թե քեզ ինչ կասեն, այլ այն, թե դու ինչ կպատասխանես: Այլ ոչ թե՝ պապանձված, բառ անգամ չկարողանաս արտահայտել, ինչպես դա եղավ Աշոտյանի շեֆի դեպքում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6458 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ